Մեծ Բրիտանիայի ընդդիմությունը կարող է հաջորդ շաբաթ անվստահության վոտում հայտնել կառավարությանը
Մեծ Բրիտանիայի ընդդիմությունը կարող է հաջորդ շաբաթ անվստահության վոտում հայտնել կառավարությանը՝ այդպիսով փորձելով խափանել բրեքզիթի իրականացումը, հաղորդում է PA-ն՝ հղում անելով Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդներից մեկին՝ Ստյուրարտ Հոսիին:
Նրա խոսքով՝ բրեքզիթը երկարաձգելու նպատակով ժամանակավոր կառավարություն ձեւավորելու ծրագիրը ԵՄ-ը լքելուց հետո Մեծ Բրիտանիայի սնանկացումը թույլ չտալու միակ միջոցն է:
Ընդ որում, Հոսին հայտարարել է, որ այդ գաղափարը հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կուսակցությունների աջակցությունը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը զգուշացրել է, որ դա կարող է միակ տարբերակը լինել, եթե նրանք ցանկանում են կանխել ԵՄ-ի հետ առանց գործարքի բրեքզիթը: