Ավստրալիայում օձորսը բռնել է վիթխարի կարմրափոր օձ
Ավստրալիայում օձորսը բռնել է վիթխարի կարմրափոր օձ: Reuters-ը հայտնում է, որ գրեթե 2 մետր երկարությամբ թունավոր օձը Բրիսբենի ծայրամասի հրաձգարանում բռնել է Բրայան Լոքեթը:
Լոքեթն ասել է, որ օձը դուրս է թռել առուների համակարգից, որտեղ ճաշակում էր ձկներ ու գորտեր:
Կարմրափոր օձը Ավստրալիայի արեւելյան ափերին առավել հաճախ հանդիպող օձերից է: Չնայած մարդիկ հաճախ են դառնում նրա խայթոցի զոհը, մահվան դեպքերը չափազանց քիչ են:
Օձի խայթոցի շատ զոհեր «ունենում են միայն թեթեւ կամ աննշան» ախտանշաններ, չնայած ոմանք վերջնարդյունքում հիվանդանոցում են հայտնվում: