Արքայազն Հարին Անգոլայում ականադաշտ է այցելել՝ կրկնելով արքայադուստր Դիանայի քայլը
Արքայազն Հարին Անգոլայում ականադաշտ է այցելել՝ կրկնելով իր մոր՝ արքայադուստր Դիանայի քայլը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Sky News-ին:
Այդպիսով նա հարգանքի տուրք է մատուցել ցամաքային ականների արգելման նրա արշավին:
«Շատ էմոցիոնալ է՝ կրկնել մորս քայլերը 22 տարի անց»,- ասել է Հարին:
1997-ին արված լուսանկարներում Դիանան անցնում է աֆրիկյան երկրում մասնակիորեն ականազերծված ականադաշտով: