«Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել թիմի կիսապաշտպանի հետ
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Պերեսը համաձայնության է եկել ակումբի ղեկավարության հետ նոր պայմանագիր կնքելու հարցում, հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը:
«Բարսելոնան» Պերեսի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր՝ նախատեսված մինչև 2022 թվականի հունիս:
21-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» հիմնական թիմի կազմում իր նորամուտը նշել է նախորդ տարի:
Ընթացիկ մրցաշրջանում Պերեսը մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: