Աղջիկները ծեծկռտուք են կազմակերպել Մոսկվա-Մինվոդի ինքնաթիռում
Մոսկվա-Միներալնիե Վոդի չվերթի երկու ուղեւորուհիներ ինքնաթիռում ծեծկռտուք կազմակերպելուց հետո հերթապահ մաս են տեղափոխվել, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին:
Թռիչքի ժամանակ երկու կանանց միջեւ կոնֆլիկտ է ծագել: Կանանցից մեկը մյուսի գլխին հարված է հասցրել:
«Ընդ որում, միջադեպի երկու մասնակիցները ոչ ցենզուրային բառապաշար են օգտագործել եւ օդանավի անձնակազմի նկատողություններին չեն արձագանքել»,- ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Տուժած ուղեւորուհուն բուժօգնություն են ցուցաբերել: Կարգը խախտողներին տեղափոխել են Վիներալնիե Վոդիի օդանավակայանի հերթապահ մաս: Վարչական արձանագրություն են կազմել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՌԴ օրենսգրքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասով (մանր խուլիգանություն): Այդ հոդվածը նախատեսում է 500-1000 ռուբլու չափով տուգանք կամ վարչական ձերբակալություն մինչեւ 15 օր ժամկետով: