Հայաստանի ԱԺ պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի հայկական թատրոն (Տեսանյութ և լուսանկար)
Շարունակվում է Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի այցը Վրաստան: Ինչպես հաղորդում է Aliq.ge-ն, այսօր՝ այցի երրորդ օրը, Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի թիվ 103 դպրոց, ապա՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոն:
Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի այցը Վրաստան մեկնարկել է սեպտեմբերի 25-ին: Սա գործող գումարման խորհրդարանների առաջին հանդիպումն է այս ձևաչափով: Հայաստանյան խմբի այցը կավարտվի այսօր՝ սեպտեմբերի 27-ին: