«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն աշխատանք է փնտրում ռուսական ակումբներից որևիցե մեկում
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ժամանել է Մոսկվա։ 41-ամյա իտալացի մասնագետը աշխատանք է փնտրում ռուսաստանյան ակումբներից որեւէ մեկում, հաղորդում է championat.com-ը։
Գատուզոն «Միլանից» հեռացվել էր մայիսի 28-ին երկու տարվա աշխատանքից հետո։ Անցած մրցաշրջանում «Միլանն» Իտալիայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղ եւ չնվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Գատուզոն «Միլանում» հանդես է եկել 1999-2012 թվականներին։ «Միլանից» բացի, Գատուզոն մարզել է նաեւ «Պալերմոն», «Պիզան» եւ շվեյցարական «Սյոնը»։