ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիա է ուղարկում Patriot ԶՀՀ և 200 զինծառայողների
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիա է ուղարկում Patriot զենիթահրթիռային համալիրներ եւ 200 զինծառայողների: Դրանից բացի, Վաշինգտոնը կհատկացնի 4 ռադիոտեղորոշման համակարգեր, որոնք պետք է ամրապնդեն թագավորության պաշտպանությունը, հայտարարել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է DW-ն:
Գերատեսչության ղեկավար Մարկ Էսփերը ավելի վաղ հայտնել էր, որ նախատեսվում է զինվորներ եւ սպառազինություն ուղարկել, սակայն կոնկրետ թվեր չէր նշել:
Որոշումն ընդունվել է սեպտեմբերի 14-ին սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո, որոնցում ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան եւ Եվրոպայի մի շարք երկրներ Իրանին են մեղադրել: Թեհրանը բոլոր մեղադրանքները հերքում է: