Արհեստական ինտելեկտը օգնել է բացահայտել դեպրեսիան
Տեխասի համալսարանի հարավարեւմտյան բժշկական կենտրոնի գիտնականները փորձել են գտնել գլխուղեղի ակտիվության օրինաչափությունները, որոնք կարող էին ցույց տալ, թե որքանով է կոնկրետ հակադեպրեսանտների ընդունումը օգնել դեպրեսիվ իրավիճակներում։ Դրա համար հետազոտողներն առաջին անգամ նեյրոնային ցանցի հիման վրա օգտագործել են արհեստական ինտելեկտը, հայտնում է Naked-Science-ը։
Փորձաքննության ընթացքում գլխուղեղի տոմոգրաֆիա անցնող մասնակիցներին արագ ցույց են տվել լուսանկարներ, որոնք երբեմն պարունակել են միմյանց հակասող հաղորդագրություններ՝ այնպիսին, ինչպիսին են բարկացած դեմք «երջանիկ» մակագրությամբ կամ հակառակը։ Յուրաքանչյուր մասնակցին առաջարկվել է նախքան հաջորդ պատկերին անցնելը կարդալ լուսանկարի վրայի բառը։ Սակայն փոխանակ հետեւելու միայն նեյրոնային հատվածներին, որոնք կարեւոր են համարվում հակադեպրեսանտների ազդեցությունը կանխորոշելու համար, գիտնականները օգտագործել են մեխանիկական ուսուցումը՝ ամբողջ ուղեղի ակտիվությունը վերլուծելու համար։
Արհեստական ինտելեկտը նույնականացրել է ուղեղի որոշակի հատվածներ՝ օրինակ, կողմնային նախաճակատային կեղեւում, որոնք առավել կարեւոր են եղել դեղամիջոցների արդյունավետությունը կանխորոշելու համար։ Արդյունքները ցույց են տվել, որ այն մասնակիցները, որոնք շատ են նյարդայնացել զգացմունքային կոնֆլիկտների ժամանակ, դեղամիջոցը ընդունելու սկզբից ութ շաբաթվա ընթացքում ավելի քիչ են հակված եղել առաջընթացի։ Հետագայում գիտնականները ծրագրում են ուղեղի ակտիվության եւ հակադեպրեսանտների միջեւ կապը բացահայտելու համար մշակել ավելի ստույգ թեսթեր։ Գյուտը թույլ կտա համարժեք թեսթավորել դեպրեսիվ խանգարումների բուժման համար նոր դեղամիջոցները։