ԱՄՆ-ն Ռաուլ Կաստրոյի դեմ պատժամիջոցներ է սահմանում
ԱՄՆ-ը Կուբայի կոմկուսի կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռաուլ Կաստրոյի եւ նրա ընտանիքի անդամների դեմ պատժամիջոցներ է սահմանում։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից տարածված հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պետդեպում պարզաբանել են, որ Կաստրոյի դեմ պատժամիջոցները սահմանվում են «մարդու իրավունքների կոպիտ խախտումներին նրա մասնակցության պատճառով»։ Սահմանափակման միջոցառումներ կկիրառվեն նաեւ նրա երեխաների նկատմամբ։ Պետդեպարտամենտի պատժամիջոցային ցանկում գտնվող բոլոր անձանց համար արգելվում է մուտքը Միացյալ Նահանգների տարածք, նշվում է հաղորդագրության մեջ։