Դավիդ Սիլվան չի պատրաստվում հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան մտադիր չէ բանակցություններ սկսել այլ ակումբների հետ, հայտնում է Sky Sports-ը:
33-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված է ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության նորեկ «Ինտեր Մայամին», որի սեփականատերն անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է: Այնուամենայնիվ, Սիլվան որոշել է մերժել «Ինտեր Մայամիի» առաջարկը:
Ավելի վաղ Դավիդ Սիլվան հայտարարել էր, որ ցանկություն ունի կարիերան ավարտել իսպանական «Լաս Պալմասում», որտեղ կատարել է առաջին ֆուտբոլային քայլերը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դավիդ Սիլվան մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» 6 հանդիպման: