Արտաշատում բախվել են Niva-ն և Opel-ը. 3 հոգի հոսպիտալացվել է
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 13:15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Երևանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի Լուսառատ գյուղի բնակիչ 75-ամյա Սերոբ Մ.-ի վարած ВАЗ 2121 մակնիշի 22 ՍՕ 340 համարանիշի և Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ 61-ամյա Հովհաննես Ա.-ի վարած Opel Astra մակնիշի 36 DX 445 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդներ ու Սերոբ Մ.-ի ուղևոր, համագյուղացի 59-այա Վարսենիկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: