Քաղաքացուն բերման են ենթարկել՝ Սուրեն Պապիկյանի հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու կասկածանքով
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու կասկածանքով քիչ առաջ Կառավարության բակից ոստիկանները բերման են ենթարկել Էջմիածնի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանին։
«Ասացին, թե ահազանգ կա, որ ես սպանության սպառնալիք եմ հնչեցրել։ Ես հիմա գնալու եմ բաժին։ Սա մեր նոր Կառավարության աշխատաձևն է։ Նախարարին կասեք՝ ես գնացի»,- ասաց Էջմիածնի բնակիչը։
Նշենք, որ Քաղաքացին մասնակցում էր Կառավարության բակում ընթացող բողոքի ակցիային՝ պահանջելով կառավարությունից լուծել ոռոգման ջրի խնդիրը։ Նրանք պահանջում էին հանդիպում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը տեղեկացրել էր, որ կրկին բողոքի ակցիա էր ընթանում Կառավարության շենքի առջև, այս անգամ՝ ջրի խնդրի հետ կապված: