«Գլորիա» կարի ֆաբրիկան կստեղծի 250 նոր աշխատատեղ
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշեց հարկային արտոնություն տալ «ԳԼՈՐԻԱ» ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Մասնավորապես, գործադիրը բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԳԼՈՐԻԱ» ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: նա նշեց, որ կազմակերպությունը գործում է Վանաձորում 2018 թվականից. «Այս ծրագրի շրջնակներում ընկերությունը կկատարի 3 մլրդ դրամի ներդրումներ՝ մասնաճյուղի նորոգման եւ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներկայումս ընկերությունում աշխատում է 1500 աշխատակից: Նախատեսվում է, որ աշխատատեղերը կավելանան մոտ 250-ով: Արտադրանքի ընդհանուր ծավալը ծրագրի իրականացմանարդյունքում կկազմի 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամը կիրացվի ՀՀ-ում, 3,5 մլրդ դրամի արտադրանքը կարտավանվի ԵՏՄ երկրներ, եւ 6 մլրդ դրամի արտադրանքը կարտահանվի երրորդ երկրներ»,-ասաց նախարարը:
Կազմակերպությունը 2018-ին 441 մլն դրամի հարկ է վճարել: