ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ կառավարության որոշմամբ` փրկարարների աշխատավարձերը կբարձրանան
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ կառավարության որոշմամբ` փրկարարների աշխատավարձերը կբարձրանան:
«Սիրելի փրկարարնե՛ր
քիչ առաջ ավարտվեց կառավարության նիստի հրշեջ-փրկարարների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող հարցի քննարկումը:
Կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների աշխատավարձը:
Ինչպես եւ խոստացել էինք՝ էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը:
Շնորհակալ եմ վարչապետին եւ կառավարությանը աջակցության համար:
Բարի եւ անփորձանք ծառայություն եմ մաղթում մեր փրկարարներին:
Խիղճ եւ խաղաղություն բոլորիս»,- գրել է նախարարը: