ՀՀ կառավարությունն իր այսօրվ՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում շահագործողի թույլտվություն տալ՝ ֆոտովոլտաիկ պանելների արտադրության իրականացման համար
ՀՀ կառավարությունն իր այսօրվ՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշում կայացրեց «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում շահագործողի թույլտվություն տալ՝ ֆոտովոլտաիկ պանելների արտադրության իրականացման համար:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: նա նշեց, որ կազմակերպությունը նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» փակ բաժնետիրական ընկերության տարածքում իր կողմից արտադրված արտադրանքի ծավալի առնվազն 75 տոկոսի արտահանում ՀՀ տարածքից դուրս:
«Կազմակերպությունը այս գործունեության զբաղվում է 2013 թվականից Կալիֆոռնիա նահանգում: ներկայում արտադրում է դեռ տարեկան 137 հազար դոլար արժեք ունեցող արտադրանք: Ծրգրով նախատեսված ժամանակահատվածում նախատեսում է արտադրության ծավալները հասցնել մոտ 12 մլն դոլարի եւ դրա ¾-ը արտահանել ԱՄՆ, իսկ մնացածը իրացնել Հայաստանում, Վրաստանում եւ Ռուսաստանում: Նախատեսվում է, որ կստեղծվեն 15 նոր աշխատատեղեր՝ 300 հազար դրամ միջին աշխատավարձով: Այս ծրագրով ներդրումները պետք է կազմեն 2,6 մլն դոլար»:
Նշենք, որ շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանել 4 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը: