Տեխասում մահապատժի է ենթարկվել երկու խորթ զավակներին սպանողը
Տեխասում մահապատժի է ենթարկվել երկու խորթ զավակներին սպանած մարդը, որը պնդում էր, որ մտավոր հետամնաց է, տեղեկացնում է AP-ը։
Ռոբերտ Սփարքսը մահացու ներարկումն ստացավ Հանթսվիլի պետական բանտում, 9-ամյա Հարոլդ Սուբլեթի եւ 10-ամյա Ռեքվոն Ագնյուի սպանության համար նրանց տանը, Դալասում։ Սփարքսը 16-րդ բանտարկյալն էր, որ մահապատժի է ենթարկվել այս տարի ԱՄՆ-ում, եւ յոթերորդը Տեխասում։
Այս տարի Տեխասի նահանգում նախատեսված է եւս յոթ մահապատիժ։