«Էմմի» մրցանակը ստացել Է Նյու Յորքի արքեպիսկոպոսի հարցազրույցը
CNN International-ի համար կարդինալ Թիմոթի Դոլանից Քրիստիան Ամանփուրի վերցրած հարցազրույցը ստացել Է «Էմմի» հեռուստատեսային մրցանակը՝ հաղթող ճանաչվելով հարցազրույցների կատեգորիայում: Պարգեւների հանձնման արարողությունը հեռարձակվել Է մրցանակի YouTube-ալիքով:
Արձանիկի համար պայքարում Էին նաեւ Fox News հեռուստաալիքին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի տված հարցազրույցը, ինչպես նաեւ MSNBC հեռուստաալիքին ԱՄՆ-ի ազգային հետախուզության նախկին տնօրեն Դեն Քոութսը տված հարցազրույցը եւ միգրանտների «բաժանված ընտանիքներին» նվիրված ծրագիրը: Անվանկարգորդների թվում Էր CNN հեռուստաալիքի հարցազրույցը պաշտոնաթող ոստիկանի հետ, որը պահպանում Էր Ֆլորիդայի այն դպրոցը, որտեղ 2018 թվականի փետրվարին տեղի ունեցավ հրաձգություն եւ զոհվեց 17 մարդ: Բացի այդ, մրցանակը չի հաջողվել ստանալ ABC հեռուստաալիքով ցուցադրված հարցազրույցին՝ նվիրված Ազգային հրաձգային ասոցիացիային եւ Փարքլանդում տեղի ունեցած հրաձգությանը:
«Էմմի» ամերիկյան հեռուստատեսային մրցանակը շնորհում Է Հեռուստատեսային արվեստների եւ գիտությունների ակադեմիան (Academy of Television Arts & Sciences): Պարգեւը ամենահեղինակավորներից մեկն Է համարվում հեռուստաԷկրանին աշխատելու համար, դրա ճակատագիրը վճռում են հեռուստաակադեմիայի շուրջ 25 հազար անդամներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: