Օզիլի և Կոլաշինացի վրա հարձակված 2 չարագործներին մեղադրանք է ներկայացվել (Տեսանյութ)
Ոստիկանությունը մեղադրանք է ներկայացրել երկու չարագործներին, որոնք Լոնդոնում մոպեդներով հարձակվել էի Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներ Սեադ Կոլաշինացի եւ Մեսութ Օզիլի վրա՝ փորձելով կողոպտել նրանց, սակայն դիմադրություն ստանալուց հետո հեռացել էին։ Չարագործները հարձակման ժամանակ սպառնացել էին դանակներով։
26-ամյա Ջորդան Նորթովերին եւ 30-ամյա Էշլի Սմիթին ներկայացրել է կողոպուտի եւ զենքով սպառնալիքի մեղադրանքներ, հաղորդում է The Sun-ը։ Սմիթի բնակարանում ոստիկանությունը հայտնաբերել են մարիխուանա։