Ուկրաինան կվերսկսի Բայդենի որդու ընկերության դեմ գործը. ԶԼՄ-ներ
Ուկրաինայում կվերսկսվի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ գործը: Այս մասին հաղորդում է The Daily Beast պարբերականը:
Նշվում է, որ Հանթեր Բայդենի՝ Burisma Holdings գազային ընկերության հետ կապերի վերաբերյալ հետաքննությունը կանցկացվի նոր օրենքի շրջանակներում, որը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որի համաձայն պետք է Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահների ուղիղ հանդիպում տեղի ունենա:
Նշվում է, որ հետաքննությունը հանձնարարվելու է դատախազների նոր թիմին, որոնք վերաատեստավորում են անցնելու:
Բացի այդ, Ուկրաինայի Բարձրագույն ռադան ծրագրում է լսումներ նախաձեռնել, որոնք կապված են երկրում նաև այլ կոռուպցիոն սխեմաների հետ: