Մեր տնտեսական աճը այս տարի կլինի մոտ 7 տոկոս, բայց խնդիր է դրված, որ այն երկնիշ լինի. ՀՀ վարչապետ
Խնդիր է դրված, որ տնտեսական աճը լինի 8,9,10 տոկոս, երկնիշ պետք է լինի, որ մեր բաց թողածը հետ բերենք: Այս մասին սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությունն այսօր տնտեսության մեջ խնդիր չունեն. «Հիմա տնտեսության մեջ շատ լավ դինամիկա է նկատվում: Մեր տնտեսական աճը կլինի մոտ 7 տոկոս: Սա շատ լավ ցուցանիշ է, բայց այն խնդիրը չէ, որ մենք մեր առջեւ դրել ենք»: