75-ամյա չինացին պատրաստել է 365 մետր երկարությամբ օդապարուկ
75-ամյա չինացին զարմացրել է տեղացիներին եւ համացանցի օգտատերերին՝ օդապարուկ պատրաստելով վիշապի ձեւով՝ 365 մետր երկարությամբ պոչով: Նա օդապարուկը բաց է թողել ի պատիվ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 70-ամյակի, փոխանցում է Global Times-ը:
Վիշապի երկարությունը խորհրդանշում է տարվա օրերը, իսկ 56 հատվածները Չինաստանի էթնիկ խմբերի թիվն է: «Ես այս օդապարուկը պատրաստել եմ, որ տոնեմ ՉԺՀ-ի հիմնադրման տարեդարձը եւ օրհնեմ Չինաստանի հավերժական բարգավաճումը,- ասել է նա: