Արհեստական ինտելեկտի զարգացման հանդեպ վախերը ստիպում են հապճեպ որոշումներ կայացնել
Արհեստական ինտելեկտի զարգացման հանդեպ վախերը ստիպում են հապճեպ որոշումներ կայացնել, որոնք կարող են զրոյացնել մեքենայական ուսուցման կիրառումից ստացվող պոտենցիալ առավելությունները: Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Google-ի ղեկավար Սունդար Փիչային:
Ինչպես եւ շատ թոփ-մենեջերներ, նա եւս վստահություն է հայտնել, որ արհեստական ինտելեկտը կփոխի ամեն ինչ, ինչը մեզ շրջապատում է: Նա արդյունավետ կարգավորման 2 մոտեցում է առաջարկել՝ նեղ եւ ուղղահայաց, հաղորդում է HighTech+-ը:
Նա վստահություն է հայտնել, որ այժմ անհրաժեշտ չէ արհեստական ինտելեկտի կարգավորման համար օրենքներ մշակել: Առավել արդյունավետ է օրենքում նոր տարրեր մտցնելը: Փիչային կոչ է արել ապահովել տվյալների հավասարակշռությունը, որոնք օգտագործվում են ուսուցման համար, ինչպես նաեւ ապահովել որոշումների կայացման թափանցիկությունը:
«Դա լայն թափանցիկ տեխնոլոգիա է, այդ պատճառով կարեւոր է մեծ ուշադրություն դարձնել կարգավորման վրա: Նորարարություններին եւ հետազոտություններին խանգարող օրենքներ ընդունելու փոխարեն գործնականում անհրաժեշտ է որոշ բարդ խնդիրներ լուծել»,- նշել է նա:
Ինչպես նկատում է Business Insider-ը, արհեստական ինտելեկտի զարգացման գործում հավասարակշռություն որոնելը կարեւոր է հենց ընկերության համար: Google-ն արհեստական ինտելեկտն ապագայի կարեւոր տեխնոլոգիա է համարում, սակայն արդեն ստացել է սեփական աշխատակիցների բողոքները, երբ սկսել է համագործակցել Պենտագոնի հետ Project Maven-ի շրջանակում: Ընկերությունը ստիպված է եղել հրաժարվել շահավետ համաձայնագրից, եւ հետագայում ընկերությունում արհեստական ինտելեկտի մշակման առաջին օրենսգիրք է հայտնվել: Այն ունի 7 պատվիրան եւ 4 արգելք: