Ամերիկուհին կենդանաբանական այգում կծել է ուղտի ամորձիները
Լուիզիանայում ամերիկուհին կենդանաբանական այգում կծել է ուղտի ամորձիները։ Ինչպես տեղեկացնում է Fox News-ը, կինը վազում էր իր շան հետեւից եւ մտել է ուղտի ազատավանդակ։
Նա տեղեկացրել է, որ կծել է ուղտին, երբ սա նստել է կնոջ վրա։ Կինն այդկերպ փորձել է ազատվել նրանից։ Կնոջը տարել են հիվանդանոց, իսկ ավելի ուշ նրան եւ նրա ամուսնուն մեղադրանք են ներկայացրել կենդանու սահմանը խախտելու եւ այն բանի համար, որ նրանք շան կապն ազատ են արձակել։
«Ուղտը ոչ մի վատ բան չի արել»,- ասել է տեղի շերիֆի ներկայացուցիչը։ «Նրանք ագրեսիվ են եղել, եւ ուղտը արձագանքել է»։