ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Վահե Ղալումյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը եւ Վահե Ղալումյանը առաջարկում են փոփոխություն կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում:
Նրանք առաջարկում են, որ Հայաստանի վարչատարածքային փոփոխությունները եւս ընդունվեն հանրաքվեի միջոցով: Սա արվում է համայնքների խոշորացման հարցում հանրության տեսակետը լսելի դարձնելու նպատակով:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի համայնքների բնակիչների մի մասը դեմ է համայնքների խոշորացմանը, եւ ամենալավ միջոցը պարզելու, թե ինչպիսին են հանրային տրամադրությունները այս հարցում՝ հանրաքվեն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: