Չավին կցանկանար մարզչական կարիերա ունենալ Անգլիայի 5 ակումբներում
«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդ, ֆուտբոլիստի կարիերան ավարտած եւ Քաթարի «Ալ Սադում» մարզչական կարիերա սկսած Չավի Էրնանդեսը նշել է, թե որ թիմերում կցանկանար աշխատել մարզիչի կարգավիճակում։ Առաջինը նա նշել է «Բարսելոնան»։
Մնացած թիմերը բացառապես անգլիական են՝ «Մանչեսթեր Սիթի», «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», «Տոտենհեմ», «Չելսի», հաղորդում է ESPN-ը։
Չավին բազմիցս նշել է, որ մեծ մարզչական փորձ ձեռք բերելուց հետո կանի հնարավոր ամեն ինչ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնելու համար։