Ադրբեջանցի զինծառայողի մարմինը հանվել է Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծից
Ադրբեջանից զինծառայողի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ դուրս է բերվել Արցախի և Ադրբեջանի շփման գծից։
«Երեկ կողմերի խնդրանքով եւ համաձայնությամբ ԿԽՄԿ-ն որպես չեզոք միջնորդ մասնակցել է շփման գծից զոհվածի դին դուրս բերելու գործողությանը»,- NEWS.am-ին տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր դիվերսիոն ներթափանցման կասեցման մասին, որի ժամանակ զոհվել էր ադրբեջանցի զինծառայող։
Ի պատասխան՝ Ադրբեջանը շտապել էր հայտարարել, որ զինվոր Ռամին Աբդուլռահմանովը մոլորվել է եւ սպանվել։
Operativ լրատվականը , հղում կատարելով Razminfo-ին, հաղորդել էր նաև, որ հայտնի է ձախողված դիվերսիայի ժամանակ սպանված ադրբեջանցու անունը: