ՊՍԺ-ի երկրպագուներն իրեր են նետել Նեյմարի ուղղությամբ
Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լիոնի» հետ խաղում ՊՍԺ-ի երկրպագուները կրկին վիրավորանքներ են հնչեցրել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի հասցեին:
Հանդիպման ժամանակ տրիբունաներից Նեյմարի ուղղությամբ նաև տարբեր իրեր են նետվել:
ՊՍԺ-ի երկրպագուները դժգոհ էին այն հանգամանքից, որ Նեյմարն ամռանը ցանկանում էր վերադառնալ կատալոնական «Բարսելոնա» և ճնշում էր գործադրում ՊՍԺ-ի ղեկավարության վրա:
Հիշեցնենք, որ Նեյմարի գոլը հաղթանակ պարգևեց ՊՍԺ-ին «Լիոնի» հետ խաղում՝ 1։0։