Տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ Մեսի (Լուսանկար,Տեսանյութ)
ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին:
Մրցանակին հավակնում էին նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» պաշտպան, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ Վիրջիլ վան Դեյկը և Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:
2018թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել էր Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
ՖԻՖԱ-ի արդար խաղի մրցանակին արժանացավ «Լիդս Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան և թիմի ամբողջ անձնակազմը:
The Best FIFA Football Awards-ը տեղի ունեցավ Միլանում: