Գեղարոտ գյուղում այրվել է մոտ 300 հակ անասնակեր
Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկին հարակից տարածքում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:01-ին, մարվել` 13:13-ին:
Այրվել է մոտ 300 հակ անասնակեր: