Սեբաստիան Ֆետելը՝ Սինգապուրի Մեծ մրցանակի հաղթող
«Ֆերարիի» գերմանացի մրցարշավորդ Սեբաստիան Ֆետելը նվաճեց Ֆորմուլա-1-ի Սենգապուրի Մեծ մրցանակի հաղթողի կոչումը։ Նախորդ անգամ աշխարհի քառակի չեմպիոնը հաղթել էր 2018թ․ օգոստոսի 26-ին Բելգիայի Մեծ մրցանակի ժամանակ։
2019թ․ Կանադայի Մեծ մրցանակում Ֆետելը առաջինն էր հատել վերջնագիծը, սակայն տուգանվել էր 5 վայրկյանի ավելացումով՝ վերջնագծում բրիտանացի Լյուիս Հեմիլթոնի բոլիդն արգելափակելու համար եւ արձանագրությունում մնացել երկրորդ տեղում։
Սինգապուրում «Ֆերարին» գրանցեց հաղթական դուբլ։ Երկրորդը վերջնագիծ հասավ թիմի մրցարշավորդ Շառլ Լեկլերը (Մոնակո)։ «Ֆերարին» նախորդ անգամ հաղթական դուբլ ունեցել էր 2017թ․ Հունգարիայի Մեծ մրցանակում։
Ֆորմուլա-1, Սինգապուրի Մեծ մրցանակ
Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ 61 շրջան
Շառլ Լեկլեր («Ֆերարի») +2.641
Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ») +3.821
Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +4.608
Վալտերի Բոտաս («Մերսեդես») +6.119
Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ») +11.663
Լանդո Նորիս («Մաքլարեն») +14.769
Պյեր Գասլի («Տորո Ռոսո») +15.547
Նիկո Հյուլկենբերգ («Ռենո») +16.718
Անտոնիո Ջովինացի («Ալֆա Ռոմեո») +17.855
Ֆորմուլա-1, ընդհանուր հաշվարկ
Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես»)՝ 296 միավոր
Վալտերի Բոտաս («Մերսեդես»)՝ 231
Շառլ Լեկլեր («Ֆերարի»)՝ 200
Մաքս Ֆերստապեն («Ռեդ Բուլ»)՝ 200
Սեբաստիան Ֆետել («Ֆերարի»)՝ 194
Պյեր Գասլի («Տորո Ռոսո»)՝ 69
Կարլոս Սայնս («Մաքլարեն»)՝ 58
Ալեքսանդր Ալբոն («Ռեդ Բուլ»)՝ 42
Դանիել Ռիկարդո («Ռենո»)՝ 34
Դանիիլ Կվյատ («Տորո Ռոսո»)՝ 33