UFC․ Երկրպագուները շշեր են նետել աչքի վնասվածք ստացած և մենամարտից հրաժարված մարտիկի վրա (Տեսանյութ)
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում տեղի ունեցած UFC Fight Night 159-ի գլխավոր մենամարտում հանդիպել են մեքսիկացի Յաիր Ռոդրիգեսը եւ ամերիկացի Ջերեմի Սթիվենսը։ Սակայն հենց մեկնարկում Ռոդրիգեսը մատերով վնասել է Սթիվենսի աչքը։
Վնասվածք ստացած մարտիկը 5 րոպե ժամանակ է ունեցել վերադառնալու համար, սակայն չի կարողացել վերականգնվել եւ հրաժարվել է շարունակել մենամարտը։ Գրանցվել է ոչ ոքի։
Մարզապալատում հավաքված հազարավոր երկրպագուներ չեն համակերպվել իրավիճակի հետ եւ շշեր են նետել Սթիվենսի վրա։