Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, իսկ Հայաստանը՝ տեր լինի Սփյուռքին. Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ
Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վրեժ Աղաջանյանի փոխանցմամբ՝ հայերը ոգևորված սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին. «Շատ ուրախ եմ, որ ՀՀ վարչապետը այցելում է Լոս Անջելես»:
Այսպես հեշտությամբ փոփոխություն չի լինում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վրեժ Աղաջանյանը:
«Ես միշտ ասել եմ՝ օգնենք մեր հայրենիքին: Հիմա բոլորը ոգևորված են, որ բացի օգնելուց հայրենիքին, նաև ոգևորված են հետ վերադառնալ հայրենիք: Սա մեծ փոփոխություն է: Չեի սպասում: Միշտ հույս ունեցել եմմ, բայց որ այսպես խանդավառված կլինեն մարդիկ վերադառնալ հայրենիք, բիզնես ստեղծեն»,-նշեց Աղաջանյանը: