Երևան, 29.Մարտ.2024, 00:00 |
Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել Ռուս... Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գ... Պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանին անզգո... Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմ... Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռ... Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմա... Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադր... Կիևին Patriot հակահրթիռային համակարգեր ու հրե... ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տա... Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը Ռուսա... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վեր... Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությանն ավելի մոտ... ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առ... Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանությու... «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայող... Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվե... «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ...

Արցախի ապագայի մասին խոսելն առայժմ վաղաժամ է. Ալեքսանդր Սկակով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մեկնաբանել է օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հնչեցրած իր հայտնի խոսքերը՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Փաշինյանն ասել է, որ եթե Ադրբեջանը Արցախի հարցում կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ապա մենք էլ կասենք՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։

Վերադարձ ակունքների՞ն

Նախորդ ամսվա սկզբին Հայաստանի վարչապետի՝ Ստեփանակերտում մեկնարկող Համահայկական 7-րդ խաղերի բացման առիթով ունեցած ելույթը, որն, ընդհանուր առմամբ, այդ միջոցառման հոգուն համահունչ, խարսխված էր համահայկական հեղափոխության և ազգային միասնության ամրապնդման գաղափարների վրա, լայն արձագանք ստացավ թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ պատճառը ոչ միայն Փաշինյանի ներկայացրած հավակնոտ ռազմավարական նպատակադրումներն էին ու համահայկական օրակարգի իր տեսլականը, հնչեցրած այլ ուշագրավ մտքեր, այլև այս համատեքստում Արցախի կարևորության գնահատումը՝ որպես մեր հայրենիքի անքակտելի մասի, և այն, որ վարչապետն իր ելույթով, ըստ էության, վերադարձավ 1988-ի Արցախյան համաժողովրդական շարժման սկզբնական գաղափարներին ու կարգախոսներին՝ միացում և վերամիավորում։


«Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է, և վերջ»,- շեշտել էր Փաշինյանը։

Հայաստանի վարչապետի այս հայտարարությունը քննարկել ենք տարբեր փորձագետների հետ՝ փորձելով հասկանալ, թե սրանք պարզապես «ներքին լսարանի» համար ասված գեղեցիկ խոսքե՞ր են, թե՞ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությունը կարող է ազդել պաշտոնական Երևանի դիրքորոշման վրա Արցախի հարցի շուրջ բանակցություններում կամ, այլ խոսքերով՝ արտացոլում է ներկայիս կառավարության ու մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, դիրքորոշումը այս հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Որովհետև մի բան է, երբ ասում ես, թե «ես չեմ կարող բանակցել Արցախի անունից, քանի որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցում ՀՀ ընտրություններին և ինձ չեն ընտրել որպես վարչապետ», և մեկ այլ բան է, երբ նման հայտարարություն ես անում՝ հիշեցնելով «Միացումը», Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը, որը հետագա տարիներին մոռացության մատնվեց, քանի որ Արցախը հռչակվեց անկախ պետություն, և շեշտը սկսեց դրվել Արցախի անկախության և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը հասնելու քաղաքականության վրա։


Փաշինյանի վարչակազմի դիրքորոշման հստակեցումը

Վարչապետ Փաշինյանի դիրքորոշման աստիճանական այս կոշտացումը, արմատականացումը ֆիքսելը իրականում շատ կարևոր է, քանի որ Փաշինյանի պաշտոնավարման սկզբնական շրջանում, երբ ակտիվ շփումներ էին լինում իր և Ադրբեջանի նախագահի միջև, ինչպես երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ կոչ էին անում «ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության», այս ֆոնին, այս մթնոլորտում Երևանից և Բաքվից իրար անհամարժեք հայտարարություններ էին հնչում։ Ադրբեջանական կողմը արտաքնապես ցույց էր տալիս, թե լավատեսական ակնկալիքներ ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, բայց խորքային իմաստով շարունակում էր պնդել իր առավելապաշտական դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կարող է լուծվել բացառապես «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման» շրջանակներում, այսինքն՝ Բաքուն առաջվա պես չի պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախորդ տարվա վերջին հայտարարեց, թե իր երկիրը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և «բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տալ նրանց» Ադրբեջանի սահմանների շրջանակներում։ Այս պայմաններում ադրբեջանական կողմի հետ շփումները շարունակելը, հատկապես արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի մի քանի երկարատև ու փակ հանդիպումները լուրջ մտավախությունների և անգամ դավադրության տարբեր վարկածների շրջանառման տեղիք էին տալիս։

Շուտով, սակայն, Երևանի և Բաքվի այս հանկարծահաս ջերմացման փուլը մոտեցավ իր ավարտին։ Դավոսում Փաշինյանի և Ալիևի միջև տեղի ունեցած հերթական ոչ պաշտոնական զրույց-հանդիպումից հետո Հայաստանի վարչապետն ու արտաքին գործերի նախարարը սկսեցին ավելի հստակ խոսել բանակցային գործընթացում հայկական կողմի առաջնահերթ հարցերի մասին։ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, որ բանակցային պրոցեսում Հայաստանի համար ամենաառաջնային հարցերը շարունակում են մնալ Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերահաստատելով բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը, նաև անդրադարձավ հիմնախնդրի բուն կարգավորման հարցին՝ ասելով, որ, այսպես կոչված՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը չի կարող նույնիսկ քննարկվել մեր կողմից, և եթե Ադրբեջանը չի փոխում իր հայտնի մոտեցումները, ուրեմն հայկական կողմն էլ տրամաբանական չի համարում խոսել որևէ փոխզիջման մասին։

Քյոլնի հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետը մասնավորապես ասել է․ «Ինչո՞ւ են բոլորը մեզ հարցնում՝ մենք պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞ ոչ։ Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցին պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք։ Իսկ ինչո՞ւ որևէ մեկը Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞ ոչ։ Ես մի քանի անգամ Ազգային ժողովի ամբիոնից և հրապարակային ասել եմ՝ մենք այդ հարցին՝ փոխզիջումների պատրա՞ստ ենք, թե՞ ոչ, չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել այդ հարցին»։

Երևանի կոչը մնաց անպատասխան

Միևնույն ժամանակ Փաշինյանը փորձում էր չկորցնել դիվանագիտական ճկունությունը՝ տարբեր առիթներով, մասնավորապես Բեռլինում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսին, Բրյուսելում՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանըhttps://www.1in.am/2519819.html վերահաստատելով իր այն դիրքորոշումը, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»: Եվ հետո արձանագրել էր, որ, ցավոք, ադրբեջանական կողմը մինչ օրս որևէ կերպ չի արձագանքել իր հայտնած դիրքորոշմանը, նմանատիպ հայտարարություն չի հնչել Ադրբեջանի նախագահի կողմից։

Հուլիսին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում վարչապետը նաև ավելացրել էր, որ քանի դեռ իր նշած նախադասությունը չի հնչել նաև Ադրբեջանի կողմից, բանակցությունները արդյունավետ չեն կարող լինել։ Ու եթե որևէ մեկը մտածում է, թե Ղարաբաղի հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի համար և ընդունելի չլինել մեզ համար, ապա նա հայ ժողովրդի չի ճանաչում։

Հենց այս համատեքստում պիտի դիտարկվեն ու գնահատվեն Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում և վերջին մեկնաբանությունները Վանաձորի ասուլիսի ընթացքում։ Փաշինյանը լրագրողների զրույցում ասել է, որ օգոստոսի 5-ի իր հայտարարությունը բուռն քննարկումների առիթ տվեց, բայց դրան նախորդել էր մարտի 12-ին կրկին Ստեփանակերտում իր կողմից արված հայտարարությունը, որում ինքն անդրադարձել էր դրանից մի քանի օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը և ասել, որ հակամարտության կարգավորման 3 սկզբունքներն ու 6 տարրերը, որոնց հղում էին անում համանախագահները, պարզաբանումների կարիք ունեն։

 

Արցախի ապագայի մասին խոսելն առայժմ վաղաժամ է

Փորձագետները, սակայն, դեռ չեն շտապում եզրակացություններ անել Փաշինյանի այս հայտարարություններից։

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե չի կարծում, որ հայկական կողմի դիրքորոշումը այս պահին կարելի է հստակեցված համարել՝ առավել ևս հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում անցումային պրոցեսներ են ընթանում, և իշխանության փոփոխության խնդիր կա։

«Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ այսօր Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների միջև որոշ խնդիրներ կան, հարաբերությունները, այսպես ասենք, իդեալական չեն։ Ուստի Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման մասին խոսելը, լինի Ղարաբաղը Հայաստանի կազմում, թե որպես անկախ պետություն, առայժմ վաղ է։ Բայց այն, որ Բաքվի դիրքորոշման կոշտացման դեպքում Երևանի դիրքորոշումը նույնպես կարող է և պետք է կոշտանա, նորմալ է և միանգամայն հասկանալի»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց ռուս փորձագետը՝ ավելացնելով, որ Փաշինյանը վերջապես ադեկվատ պատասխան է տվել ադրբեջանական կողմի առավելապաշտական հայտարարություններին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 259 անգամ
Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել Ռուս... Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գ... Պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանին անզգո... Ներկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդների դիմ... Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռ... Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմա... Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադր... Կիևին Patriot հակահրթիռային համակարգեր ու հրե... ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տա... Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը Ռուսա... Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վեր... Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղությանն ավելի մոտ... ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առ... Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանությու... «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայող... Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվե... «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է ե... Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխու... Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած... Սուրբ Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջ... Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի ... Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բան... Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում... ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 3,9 միլիարդ դոլար ... Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկ... Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվ... Ելք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությո... «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցա... Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպ... Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ ք... Քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյն ազատ է ... Հրազդանի կիրճում հայտնաբերվել է գողության մեղ... Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատ... Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի ... Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպ... Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մե... Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտու... Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հ... Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին ... Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաք... Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ա... Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայաց... «Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդա... «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երե... «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության... Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեո... Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարն... Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություննե... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Լանջազատ գյուղի ոլորանների մոտակայքում քարաթա... «Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Ար... Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղ... Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 29-... Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-... Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և... «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում ... «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային ... «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հա... «Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ ... «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են... Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բ... «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասո... «Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են ... «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ... «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞... «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դա... Դեղերը, վիտամինները պետք է պահվեն երեխաների հ... Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյ... «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի ... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգա... Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է ... Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն շուտով կունենա անհետա... Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկ... ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալի... Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության ... Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դ... Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործո... Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունք... Օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվե... ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են եվրոպ... ՀՀ-ին 92,3 մլն եվրոյի վարկ և 16 մլն դոլարի դր... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... «Հայաստանում որևէ մեկն օրենքով իրավունք չունի... ԿԳՄՍ փոխնախարարը Գվինեայի դեսպանին է ներկայաց... «Ռուսաստանը մեզ խաբեց և փորձեց ներքաշել նոր պ... Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանո... ՀՀ-ն 300 հազար դոլարի նվիրատվություն կտա Ճապո... Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան,... Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան... Երևանի նոր գլխավոր հատակագիծը կլինի թվայնացվա... Հետախուզվում էր ՌԴ-ում մահվան ելքով վթարի մեղ... Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ... Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ վարորդները տեղափոխվ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan