Մխիթարյանը «Ռոմայի» հետ գնացքով ժամանել է Բոլոնիա (լուսանկարներ)
«Ռոման» գնացքով ժամանել է Բոլոնիա, որտեղ կանցկացնի Իտալիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպումը։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի հետ է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Բոլոնիա» - «Ռոմա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, Երևանի ժամանակով 17:00-ին:
Հայտացուցակ
Դարպասապահներ. Լոպես, Ֆուզատո, Միրանտե
Պաշտպաններ. Խեսուս, Կոլարով, Սանտոն, Ֆասիո
Կիսապաշտպաններ. Մանչինի, Ֆլորենցի, Սպինազոլա, Կրիստանտե, Պելեգրինի, Վերետու, Զանիոլո, Պաստորե, Դիավարա, Մխիթարյան
Հարձակվողներ. Ջեկո, Կալինիչ, Անտոնուչի, Կլույվերտ