«Քյոլնին» խոշոր հաշվով պարտություն տարավ «Բավարիայից» (Տեսանյութ,Լուսանկար)
Գերմանիայի առաջնության 5-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» «Ալյանս Արենա» ստադիոնում մրցում էր «Քյոլնի» հետ: Նիկո Կովաչի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:0 հաշվով:
«Բավարիայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Գոլերի հեղինակ դարձան բրազիացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն և խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը:
Այժմ «Բավարիան» 11 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Բավարիա» - «Քյոլն»՝ 4:0
Ռոբերտ Լևանդովսկի, 3, 48, Ֆիլիպե Կոուտինյո, 62 (11մ.), Իվան Պերիշիչ, 73