Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի Անկախության օրվա առիթով առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի Անկախության օրվա առիթով առանձին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Ռոհանին կոչ է արել ընդլայնել Թեհրանի եւ Երեւանի միջեւ փոխադարձ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ Թեհրանի եւ Երեւանի միջեւ վաղեմի հարաբերությունները հետագայում եւս կխորանան բոլոր ոլորտներում, հայտնում է Fars գործակալությունը:
Իրանի նախագահը հաջողություն է ցանկացել Հայաստանի նախագահին եւ բարգավաճում ժողովրդին ու երկրի կառավարությանը: