Գրիգոր Գրիգորյանը կամային հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 21-ին գորգ դուրս եկավ 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը:
1/8 եզրափակիչում Գրիգորյանը մրցեց Վրաստանը ներկայացնող Նիկա Քենտչաձեի հետ: Հայ ըմբիշը, գոտեմարտի սկզբում պարտվելով 0:6 հաշվով, հաղթանակ տարավ 7:6 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Ավելի վաղ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փոլում պարտվել էր ամերիկացի Ջեյմս Պատրիկ Դաունին: