Ալվարեսը կարծում է, որ Նուրմագոմեդովն անպարտելի չէ
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Էդի Ալվարեսը հիշել է Խաբիբ Նուրմագոմեդովի մասնակցությամբ 2012 թվականին տեղի ունեցած մենամարտերից մեկը:
«2012 թվականին Խաբիբը հաղթեց Գլեյսոն Տիբաուին կողմնակալ մրցավարության պատճառով: Ես Խաբիբին անպարտելի չեմ համարում, քանի որ այդ մենամարտում ինձ համար ակնհայտ հաղթողը Տիբաուն էր:
Այնուամենայնիվ, Նուրմագոմեդովը թեթև քաշային կարգի գործող չեմպիոնն է, և մենք պետք է համակերպվենք դրա հետ»,- Ալվարեսի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն:
Ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը թեթև քաշային կարգի չեմպիոնն է: Անցկացրած 28 մենամարտից ոչ մեկում Նուրմագոմեդովը պարտություն չի կրել: