Եվրո-2020․ Ուղևորություն FAF-ի հետ Լիխտեյնշտեյն և Ֆինլանդիա
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների FAF շարժումը երկրպագուների համար բարձրակարգ ավտոբուսներով կազմակերպում է ուղևորություն դեպի Ֆինլանդիա, որտեղ հոկտեմբերի 15-ին Հայաստանի թիմը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի հանդիպումը Ֆինլանդիայի թիմի հետ։
Ուղևորությունը կընթանա Վրաստան - Ռուսաստան - Էստոնիա - Ֆինլանդիա։ Խումբը 2 օր` հոկտեմբերի 12-ից մինչև13-ը կհանգրվանի Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում, հոկտեմբերի 14-ին՝ Հելսինկիում, հոկտեմբերի 15-ին՝ Տուրկու քաղաքում, որտեղ էլ մինչեւ խաղը նախատեսված են տարբեր միջոցառումներ։
Ավտոբուսային ուղևորության արժեքն է 220 եվրո, որը ներառում է
ավտոբուսի տոմս,
ապահովագրություն,
Շենգեն վիզա և վիզա կենտրոնի ծախսեր,
հոսթել Տալլինում՝ 2 գիշեր հին քաղաքում,
հոսթել Հելսինկիում՝ 1 գիշեր,
նավի տոմս,
Ֆինլանդիա - Հայաստան խաղի տոմս։
Մեկնումը՝ 09.10.2019, վերադարձը՝ 18.10.2019
Կազմակերպվում է նաև ինքնաթիռով ուղևորություն Երևանից Լիխտեյնշտեյն և Ֆինլանդիա, նաև ինքնաթիռով ուղևորություն Երևանից Ֆինլանդիա։
Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը հոկտեմբերի 12-ին է։