Վարուժան Կաջոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով (Տեսանյութ)
Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականից 74 կգ Վարուժան Կաջոյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչում եւ 10։2 հաշվով հաղթեց լիտվացի Անդրիուս Մազեիկային։
Հիշեցնենք, որ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն որակավորման փուլում գոտեմարտեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Խոցիանիվսկու հետ եւ պարտվեց 2։3 հաշվով։
Սեպտեմբերի 21-ին մրցագորգ դուրս կգան Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ)։ Նրանց մրցակիցները հայտնի կդառնան սեպտեմբերի 20-ին։
Նյութի աղբյուրը՝ News.am Sport