«Ամուլսար, մեր սար». Գնդևազցի դպրոցականները նշում են՝ չեն դադարեցնելու դասադուլը մինչև Ամուլսարի հարցը չլուծվի
Գնդևազում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, դպրոցականները դասադուլ են հայտարարել և պայքարում են Ամոււլսաի շահագործման դեմ։
Նրանք հանդես էին գալիս «Ամուլսար, մեր սար», «Ամուլսարն առանց հանքի» կարգախոսներով։
Դպրոցի աշակերտները պնդում են՝ ծնողները տեղյակ են իրենց ակցիայի մասին և սատարում են իրենց։ Դպրոցականնները պատրաստվում են միանալ Ջերմուկի և Կեչուտ համայնքի դասադուլ հայտարարած դպրոցականներին և Ամուլսարի հանքի դեմ շահագործման պայքարող ցուցարարներին։ Դպրոցականները նշում են, որ չեն պատրաստվում ներկայանալ դասապրոցեսին մինչև Ամուլսարի հարցը չլուծվի։ Դպրոցականների խոսքով՝ իրենց է մոտեցել դպրոցի տնօրենը և հորդորել նրանց միանալ դասին, նշել, որ բացականեր կստանան, նրանց մի մասը միացել է, սակայն դպրոցականների մեծ մասը դպրոցի հարակից հատվածում շարունակում են իրենց ակցիան, բարձր երաժշտություն են միացրել, պարում են։
Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել են բնապահպանական մոբիլիզացիայի և արդարության օր։
Հիշեցնենք նաև, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ այսօր Ջերմուկում և Գնդեւազում դասադուլ և գործադուլ է։ Նախատեսվում են նաև մի շարք միջոցառումներ Երևանում։