Լիոնել Մեսսին ներկայացրել է սեփական բրենդի հագուստ
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ներկայացրել է սեփական բրենդի հագուստ։ Նախագիծն իրականացրել են Մեսսիի քույրը և Ջինի Հիլֆիգերը՝ հայտնի ամերիկացի դիզայներ Թոմի Հիլֆիգերի քույրը։
Առաջին հավաքածուն արդեն վաճառքում է։
«Ուրախ եմ ներկայացնել իմ բրենդի հագուստը։ Առաջին հավաքածուն հասանելի է բոլորին»,- Ինստագրամում գրել է Մեսսին։
Բացվել է նաև Մեսսիի անունով ինտերնետային խանութ-կայք՝ Themessistore.com։