«Ռոմա» - «Իստանբուլ Բաշաքշեհիր»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում սեպտեմբերի 19-ին կմեկնարկի խմբային մրցաշարը։ Իտալական «Ռոման» առաջին տուրում կընդունի թուրքական «Իստանբուլ Բաշաքշեհիրին»։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում դաշտի տերերին։ Մայրաքաղաքային թիմի հաղթանակի գործակիցը 1․40 է։ Թուրքական թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 7․50 գործակցով, ոչ ոքի արդյունքը՝ 4․90։
«Ռոմա» - «Իստանբուլ Բաշաքշեհիր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
«Ռոմայի» հայտացուցակում ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Իտալիայի առաջնությունում նորամուտի խաղում դարձել էր գոլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։ «Ռոման» երրորդ տուրում 4։2 հաշվով հաղթել էր «Սասուոլոյին»։