«Ցանկացած քաղաքացի հացադուլ անելու իրավունք ունի, հո թևերիցս չեն քաշելու գցեն». «Զինվոր համակարգող» խորհրդի նախագահ Մ. Խաչատրյանը անժամկետ հացադուլի նստեց կառավարության շենքի մոտ (Տեսանյութ)
«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը անժամկետ հացադուլի նստեց կառավարության շենքի մոտ: Ոստիկանների առաջարկը, որ տեղափոխվի և նստի աթոռին, Խաչատրյանը մերժեց. «Իմ որդին հողում է, ես իրենից լավը չեմ, կնստեմ գետնին»:
Նրա խոսքով՝ այս պահին կառավարության շենքի մոտ են գտնվում իր ղեկավարած կազմակերպության շատ քիչ անդամներ. «Ամեն տեղից մեկ- երկու մարդ եմ կանչել: Չեմ ցանկացել այստեղ հավաքել հինգ - վեց հազար մարդ: Միշտ դեմ եմ եղել ու չեմ թողել, որ սևազգեստ մայրերը դուրս գան փողոց ինչ-որ պահանջով: Ես այստեղից չեմ գնա, իսկ սևազգեստ մայրերը կարող են հերթափոխով գալ մոտս մնան: Ցանկացած քաղաքացի հացադուլ անելու իրավունք ունի, հո թևերիցս չեն քաշելու գցեն»:
Հիշեցնենք, որ «Զինվոր» համակարգող խորհրդի անդամները ակնկալում են, որ կառվարության այսօրվա նիստում որոշում կկայացվի և բոլոր զոհվածներին կհատկացվի 30 մլն դրամ: