Արսեն Վենգերը կարող է գլխավորել «Սպարտակը»
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարող է զբաղեցնել Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է РИА Новости-ն:
Ռուսական ակումբի ղեկավարության ներկայացուցիչները կապ են հաստատել Վենգերի հետ և քննարկել են ֆրանսիացի մարզիչի անձնական պայմանագրի կետերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արսեն Վենգերն աշխատանքի կանցնի ֆուտբոլի միջազգային կազմակերպությունում՝ ՖԻՖԱ-ում:
69-ամյա մասնագետն «Արսենալը» գլխավորել է 1996-2018 թվականներին: