«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Անսումանե Ֆատիի պայմանագրի ժամկետը, հաղորդում է Sport.es-ը:
Նոր պայմանագրով «Բարսելոնան» 16-ամյա հարձակվողին կառաջարկի տարեկան 300 հազար եվրո աշխատավարձ, սակայն առաջին թիմ հրավիրվելու դեպքում՝ աշխատավարձը կհասնի տարեկան մինչև 1 միլիոն եվրոյի:
Հիշեցնենք, որ մեկնարկած մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆատիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: