Նեյմարի որակազրկումը կրճատվել է
Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) մասնակի բավարարել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բողոքարկումը բրազիլացի հարձակվող Նեյմարի որակազրկման վերաբերյալ։
Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան խաղում (1:3) մրցավարներին անպատվելու համար Նեյմարը որակազրկվել էր եվրագավաթային երեք խաղով։ Դատարանը որակազրկումը կրճատել է մինչեւ երկու հանդիպում։
Նեյմարը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպմանը բելգիական «Բրյուգեի» դեմ։
Նա բաց կթողնի առաջին երկու տուրերի խաղերը Մադրիդի «Ռեալի» եւ Ստամբուլի «Գալաթասարայի» դեմ։