Ինչ պարային համար էր Վոլոչկովան պատրաստում Սոբչակի հարսանեկան խնջույքի համար
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում նա ցուցադրել է, թե ինչպես է պատրաստվում հաղորդավար Քսենիա Սոբչակի եւ Ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հարսանեկան խնջույքին։
«Օրվա հիանալի սկիզբ։ Փորձում էի «Կարապի պարը»՝ հանդիսավոր արարողության համար», - հոլովակին կից մեկնաբանել է բալետի պարուհին։
Ավելի վաղ Վոլոչկովան պատմել էր, որ մերժել է Սոբչակի հրավերը, քանի որ այն «վարձատրվում էր բարտերով»։ Պարուհին հավելել է, որ հարսանիքի նախօրեին հարսնացուն ու փեսացուն նրան համոզել են, սակայն նա հայտարարել է, որ մտադիր չէ այցելել «փի ար խնջույքները»։