«Ընկերները» սերիալի ստեղծողները հրաժարվել են նկարահանել շարունակությունը
«Ընկերները» սերիալի ստեղծողները՝ Դեւիդ Քրեյնն ու Մարթա Քաուֆմանը հայտարարել են, որ ոչ շարունակություն է լինելու, ոչ նոր, թարմեցված տարբերակ, հայտնում է Deadline-ը։
«Դրա համար կա երկու պատճառ։ Առաջինն այն է, որ սերիալում ցուցադրվում է այն ժամանակաշրջանը, երբ ընկերներդ քո ընտանիքն են։ Սեփական ընտանիքի հայտնվելուն պես ամեն ինչ փոխվում է։ Երկրորդ՝ փոփոխված տարբերակը օրիգինալից լավը լինել չի կարող», - ասել է նա։
Նրա հետ համաձայնել է Դեւիդ Քրեյնը՝ նշելով, որ «եզրափակիչ ժապավենը կապված է»։
Եվ միայն խրոդյուսեր Քեւին Բրայթը կատակով հայտարարել է․ «Ես կարծում եմ պետք է նկարահանենք», ինչին Քաուֆմանը նույնպես հումորային պատասխան է տվել․ «Հաջողություն»։